Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Իրանական անձրևաբեր թունավոր ամպերը կարող են հասնել Հայաստան

Իրանական անձրևաբեր թունավոր ամպերը կարող են հասնել Հայաստան
09.03.2026 | 12:58

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հրթիռային հարվածների հետևանքով վնասվել են նավթի պահեստարաններ, որտեղից մթնոլորտ են արտանետվում թունավոր միացություններ՝ առաջացնելով թթվային անձրևներ։ Այդ մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկը՝ բնակիչներին կոչ անելով զգուշանալ թունավորումներից։

Սա վտանգավոր է ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։

Մետեորոլոգներն ասում են, որ հատկապես գարնանը տարածաշրջանում ցիկլոնային ակտիվության ժամանակ իրանական բարձրավանդակից ձևավորվում է հարավային ցիկլոն, որից օդային զանգվածը շարժվում է դեպի Նախիջևան, Սյունիք ու Արարատյան դաշտ։

Մեզ մոտ երբեմն հանդիպող «կեղտոտ անձրևներն» էլ են Իրանի տարածքով հասնում արաբական անապատներից։ Հետևաբար, մեծ է վտանգը, որ Իրանում առաջացող թթվային թունավոր անձրևաբեր ամպերը կարող են հասնել նաև Հայաստան։

Այդ խնդրի լուծման ամենամեծ գործը, թերևս, Շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև ՆԳ նախարարության փրկարար ծառայության շրջանակում է։ Այդ երկու գերատեսչությունները ուղղակի պարտավոր են հետևել Իրանում ձևավորվող ամպերի տեղաշարժին և աղետների դեմ պայքարի ծրագրով կանխարգելել այդ ամպերի մուտքը Հայաստան։

Կարող եք հարցնել՝ ինչպե՞ս։

Կան բազմաթիվ տեխնոլոգիաներ, երբ ցրում են ամպերը կամ հեռացնում։ Թուրքիան հաճախ կիրառում է դրանք, երբ ամպերը քշում է իր կողմից դեպի Հայաստան։ Այս դեպքում մենք պետք է իրանական ամպերը քշենք դեպի Թուրքիա կամ Ադրբեջան։

Հասկանում եմ, որ պարզունակ ու հիմար մարդկանց համար սա հեգնանքի առիթ է, ոմանք կարող են սա զավեշտի վերածել, ասել, թե ամպերի դեմ կռիվ է, բայց երկրի ու ժողովրդի համար պատասխանատվություն ունեցող յուրաքանչյուր անհատ, առավել ևս, կառավարություն ուղղակի պարտավոր է գործնական քայլեր անել։

Իսկ եթե ամեն դեպքում իրանական թթվային անձրևաբեր թունավոր ամպերը հասնեն Հայաստան, ապա գոնե մարդկանց պետք է տեղեկացնել, որ այս օրերին առավելագույն չափով զգույշ լինեն, դրսում քիչ մնան, հատուկ դիմակներ կրեն, պատուհանները փակ պահեն և այլն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ

��������������/1352197527">Սոցցանցային գրառումներ
Հին խոստումներ, նոր պատրանքներ
Հին խոստումներ, նոր պատրանքներ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ի՞նչ են տալիս Հայաստանին  հակառուսական տրամադրությունները
Ի՞նչ են տալիս Հայաստանին հակառուսական տրամադրությունները

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար  ա­ռա­քե­լու­թ­յու­նը
Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թ­յու­նը